Հայ-թուրքական սահմանին 4 սահմանախախտ է ձերբակալվել 8 նոյեմբերի 2018 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները սահմանախախտների հերթական խմբի անդամների են ձերբակալել Թուրքիայի հետ սահմանին: Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը: Անհայտ անձանց հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի Արմավիրի տեղամասում նոյեմբերի 7-ին: Նրանք փաստաթղթեր չեն ունեցել: Ըստ նախնական տվյալների, սահմանախախտները Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանց մոտ եղել են ուսապարկեր անձնական իրերով և դրամական միջոցներ: Ըստ նախնական տվյալների, նրանք ժամանել էին Հայաստան, որպեսզի հետո Թուրքիայով շարունակեին ուղին դեպի Եվրամիության երկրներ: Ձերբակալվածները հանձնվել են իրավասու մարմիններին՝ պարզելու համար կատարվածի բոլոր հանգամանքները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայ-թուրքական սահմանին Աֆղանստանի քաղաքացի էր ձերբակալվել:Ավելի վաղ Հայաստան-Թուրքիա սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելիս անհայտ անձանց խումբ էր ձերբակալվել:Վերջին շրջանում ակտիվություն է գրանցվում հայ-թուրքական սահմանին: Հոկտեմբերի կեսին 3 օրում սահմանն ապօրինի հատելու փորձի համար 6 մարդ է ձերբակալվել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |