Facebook Messenger-ից հնարավոր կլինի ջնջել ուղարկված հաղորդագրություն

Facebook Messenger-ից հնարավոր կլինի ջնջել ուղարկված հաղորդագրություն

PanARMENIAN.Net - Facebook Messenger-ում շուտով կհայտնվի ուղարկված հաղորդագրությունը ջնջելու երկար սպասված հնարավորությունը: Այդ մասին ասվում է iOS-ի համար վերջին թարմացված հավելվածի գրության մեջ:

Ուղարկված հաղորդագրությունը հնարավոր կլինի ջնջել միայն առաջին 10 րոպեում: Նոր գործառույթի գործարկման հստակ ժամկետներ չեն նշվում: Ասվում է միայն, որ այդպիսի հնարավորութուն «շուտով կհայտնվի», գրում է Ferra.ru-ն:

Դեռ ապրիլին նկատվեց, որ սոցցանցի թիմը սկսել է ջնջել Մարկ Ցուկերբերգի և ընկերության առաջատար մենեջերների որոշ հաղորդագրություններ: Հոկտեմբերին սկսվել էր հնարավորության ավելի լայն թեստավորումը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---