ԶԼՄ-ներ. Անտառային հրդեհը ոչնչացրել է Կալիֆորնիայի Փարադայս քաղաքը![]() 9 նոյեմբերի 2018 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Անտառային հրդեհը ոչնչացրել է Կալիֆորնիայի Փարադայս քաղաքը, գրում է Sacramento Bee թերթը: Հրդեհը սկսվել է նոյեմբերի 8-ի առավոտյան և, վերջին տվյալներով, արդեն տարածվել է մոտ 8 000 հեկտար տարածքի վրա: Ըստ տեղական ԶԼՄ-ների, հազարավոր տներ են այրվել: «Ամբողջ քաղաքը հրի մեջ է: Սարսափելի է»,-ասել է քաղխորհրդի անդամ Սքոթ Լոթերը, որը տարհանվել է քաղաքից ընտանիքի հետ միասին: Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին քաղաքի ամբողջ բնակչության՝ 27,000 հազար մարդու, տարհանման մասին: Խցանումների պատճառով շատերը փորձում են հեռանալ Փարադայսից ոտքով, գրում է ՌԻԱ Նովոստին Paradise Post-ի վրա հղումով: Ընդհանուր առմամաբ, տարածաշրջանից մոտ 50,000 մարդ է տարհանվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |