ԶԼՄ. Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երեխա կորդեգրեն Հայաստանից![]() 9 նոյեմբերի 2018 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանն իր ամուսնու, հայտնի ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթի հետ, որոշել է երեխա որդեգրել Հայաստանից: Այդ մասին հայտնում է Mirror-ը: Զույգն արդեն կապ է հաստատել Հայաստանի մանկատներից մեկի հետ, որտեղ եղել է 3 տարի առաջ: Ուստի, նրանք առաջիկա շաբաթներին մտադիր են կրկին այցելել Հայաստան և տղա երեխա որդեգրել այդ մանկատնից: Ըստ Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի, Քանյեն և Քիմը որոշել են երեխային Սեմ անվանակոչել՝ Քիմի մեծ պապի՝ Սաղաթել Քարդաշովի պատվին, որն ավելի ուշ, ներգաղթելով ԱՄՆ, փոխել է անունը Սեմ Քարդաշյանի: Քիմ Քարդաշյանը քրոջ և ընտանիքի հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Այցի շրջանակում նրանք եղան Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, որտեղ հարգեցին 1915-ի կոտորածի ժամանակ զոհված 1.5 մլն հայի հիշատակը: Քիմն այդ այցը «էմոցիոներով լի» էր որակել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |