Փաշինյան. Մարդիկ պատրաստ են կովը մորթել, հեռուստացույց չառնել, որ նպաստ ստանան (վիդեո) 9 նոյեմբերի 2018 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանում 350,000 աշխատող կա, որոնց ստեղծած տնտեսական արդյունքը բաշխվում է մյուս չաշխատող 800,000-ի մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Մարդիկ արդեն հին իներցիայով ասում են դե աշխատանք լինի՝ աշխատենք, հետո հարց ու փորձ ենք անում, ու պարզվում է, որ այդ նույն գյուղից, որտեղի կառավարությունից աշխատանք էին պահանջում, 50 մետր հեռավորության վրա գտնվող ձեռնարկությունում թափուր աշխատատեղ կա, բայց սեփականատերը տարիներ շարունակ չի կարողանում աշխատող գտնել: Ինչու՞, որովհետև մարդիկ չեն ցանկանում աշխատել նպաստից չզրկվելու համար: Մտածում են՝ հենց աշխատեն, այդ նպաստից կզրկվեն, մարդիկ մեր երկրում հասել են այն վիճակին, որ պատրստ են իրենց կովերին մորթել, հեռուստացույց չառնել, որ ստանան այդ նպաստը», - ասել է Փաշինյանը: Ըստ նրա, 800,000 մարդ պահաջում է աշխատող 350,000-ից, որ իրենց նպաստը, աշխատավարձը, թոշակները լավացնեն, առողջապահությունն անվճար դարձնեն, ճանապարհները կառուցեն: «Ոչ ոք չի ասում՝ այս 350,000 մարդը «ճռռում է»: Մեր խնդիրն այն չէ, որ բռնենք այս մարդկանց «քամենք» այնքան, մինչև որ արտագաղթեն: Մենք պետք է արդյունք չստեղծող մարդկանց ընդգրկենք աշխատողների խմբի մեջ»- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |