ՊՆ մեքենայի վթարից հետո ԿԶՀ տեղափոխված 4 զինծառայողից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում 9 նոյեմբերի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին Գորիսում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, որն այցելել է վիրավոր զինծառայողներին: «Քիչ առաջ այցելեցի Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված մեր չորս զինծառայողներին, որոնք տեղափոխվել էին Կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Նրանցից մեկի ոտքը արդեն վիրահատել էին, իսկ մյուս երեքը կարիք ունեին ոչ վիրահատական կոնսերվատիվ բուժման։ Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում բոլորին»,-ասվում է գրառման մեջ։ Նախարարի պաշտոնակատարը նաև ցավակցել է դժբախտ պատահարի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին: Նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդկմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:4 զինծառայող մահացել է:Մեքենայում եղել է 21 զինծառայող, որից 19-ը թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ծառայական քննության նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ |