Լոնդոնում ձերբակալված ադրբեջանցի բանկիրի կնոջը գրավով ազատ են արձակել 9 նոյեմբերի 2018 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի դատարանը գրավով ազատ է արձակել ադրբեջանցի բանկիր Ջահանգիր Հաջիևի կնոջը, որին Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են դրամական միջոցների հափշտակման մեջ: Գրավի գումարը կազմել է 500,000 ֆունտ ստեռլինք (մոտ 665,000 դոլար): Հաջիևան, սակայն, պետք է ամեն օր գրանցվի ոստիկանությունում, նաև չի կարող տնից դուրս գալ 21:00-ից հետո, մոտենալ միջազգային կայարաններին ու օդանավակայաններին, ինչպես նաև դուրս գալ Լոնդոնից, գրում է Meduza-ն BBC-ի վրա հղումով: Միաժամանակ Բրիտանիայի իշխանությունները ստուգում են Հաջիևային 2017-ին ընդունված «Անհայտ ծագմամբ եկամուտների մասին» օրենքի շրջանակում: Մասնավորապես, նրանց հետաքրքրում է Հաջիևայի առանձնատունը Լոնդոնի Նայթսբրիջ թաղամասում և նրա ծախսերը Harrods հանրախանութում 2006-2016թթ., որտեղ նա ծախսել է 16,3 մլն ֆունտ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը 55-ամյա Հաջիևայի մոտից առգրավել էր մոտ 400,000 ֆունտի ոսկերչական իրեր: Նրա մոտ հայտնաբերել են ավելի քան 50 թանկարժեք զարդ, որոնք աճուրդի են հանվել Christie's-ում: Առգրավվածի մաս է կազմել նաև Boucheron սապֆիրը; Հաջիևան առաջին օտարերկրացին է Մեծ Բրիտանիայում, որից պահանջում են ներկայացնել իր միջոցների ծագումը: Հաջիևայի ամուսինը 2016-ին հեռակա կարգով Ադրբեջանում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խարդախության և յուրացման համար: Ջահանգիր Հաջիևն Ադրբեջանի պետական բանկի նախագահն էր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |