Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն 9 նոյեմբերի 2018 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն՝ սահմանելով երկու ռեկորդ, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը: 21-ամյա Մարտիրոսյանը հրում վարժությունում 230 կիլոգրամանոց ծանրաձող է բարձրացրել, ապա գլխավերևում պահել 240 կիլոգրամը՝ սահմանելով ինչպես երկամարտի (435 կգ), այնպես էլ հրում վարժությունում աշխարհի ռեկորդ: Սիմոն Մարտիրոսյանը 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն: Իսկ 2014 թվականին դարձել էր պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |