Տիգրան Կիրակոսյանը` սամբոյի աշխարհի փոխչեմպիոն

Տիգրան Կիրակոսյանը` սամբոյի աշխարհի փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Բուխարեստում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնության 52 կգ քաշային կարգի եզրափակիչում հանդիպել են Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը և Ռուսաստանի պատվիրակ Անդրեյ Կուբարկովը։

Տիգրան Կիրակոսյանն արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Գոտեմարտն ավարտվել է ոչ ոքի ՝ 1 ։ 1 հաշվով, սակայն մրցավարները նախապատվությունը տվել են ռուս մարզիկին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---