Իտալիայում ուզում են կտրուկ բարձրացնել նպաստները՝ հասցնելով ամսական 780 եվրոյի10 նոյեմբերի 2018 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի նոր կառավարությունն առաջարկում է իր առաջին բյուջեում կտրուկ ավելացնել աղքատներին ու գործազուրկներին տրվող նպաստների չափը՝ հասցնելով մինչև ամսական 780 եվրոյի: Դա կօգնի Իտալիայի հարավի բնակիչներից շատերին, հատկապես երիտասարդներին, որոնց դժվար է մշտական աշխատանք գտնել և որոնք հազիվ են հոգում իրենց կարիքները: Այդ նախաձեռնության հեղինակն է Իտալիայի վարչապետի տեղակալ և կոալիցիոն կառավարության անդամ «Հինգ աստղի շարժում» կուսակցության նախագահ Լուիջի դի Մայոն, գրում է «Վեդոմոստին»: Բարձր նպաստները թույլ կտան ոչ միայն ավելացնել սպառողական ծախսերը, հարկային մուտքերն ու տնտեսական աճի տեմպերը, այլ նաև կնպաստեն «աղքատության հաղթահարմանը», կարծում են կառավարությունում: Մանրամասներն այն մասին, թե ով, երբ և որքան պետք է ստանա, դեռ չկան: Սակայն ծրագիրը կարող է օգնել Իտալիայի հարավի բնակիչներին, որտեղ երիտասարդների աշխատավարձն իրենց առաջին աշխատատեղում կազմում է ամսական 840 եվրո, իսկ բարձրագույն կրթություն չունեցողների դեպքում՝ 700 եվրո: Թոշակառուներն Իտալիայում մոտ 500 եվրո են ստանում: Ըստ իտալական ԶԼՄ-ների, փոփոխությունների համար պետական բյուջեից կպահանջվի 33,5 մլրդ եվրո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |