Անտառային հրդեհը Կալիֆորնիայում հասել է Քիմ Քարդաշյանի տան մոտ

Անտառային հրդեհը Կալիֆորնիայում հասել է Քիմ Քարդաշյանի տան մոտ

PanARMENIAN.Net - Անտառային հրդեհը Կալիֆորնիայում հասել է ԱՄՆ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի տանը: Քարդաշյանը ընտանիքի հետ հեռացել է տնից՝ տեղափոխվել Կալաբասասի առանձնատունը:

«Լսել եմ, որ հրդեհը հասել է մեր տարածքին Հիդենս Հիլսում, բայց հիմա այն տեղայնացվել է ու չի տարածվում: Կարծես, վիճակը չի վատթարանում»,-գրել է Քարդաշյանը Twitter-ում:

Նա նաև շնորհակալություն է հայտնել հրշեջներին և նշել, որ քանի օր է աղոթում է, որպեսզի ամեն ինչ պահպանվի:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Քարդաշյանի և Ուեսթի առանձնատունը սպառնալիքի տակ է, քանի որ կրակն արդեն հասել է իրենց տարածքին:

Կալիֆորնիայի հյուսիսում մոլեգնող հրդեհից արդեն 10 մարդ է զոհվել: 6700 տուն է այրվել, ավելի քան 36,000 հա հրդեհված է: Ավելի քան 150,000 մարդ տարհանվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---