Երևանի նոր ՋԷԿ-ը 27.4 դրամով ՀՀ-ում ամենաէժան էլէներգիան կարտադրի (վիդեո) 10 նոյեմբերի 2018 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Երևանում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայանը 27.4 դրամով կարտադրի ամենաէժան էլեկտրական էներգիան Հայաստանում։ Կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութի հաղորդմամբ, իտալական «Ռենկո» և գերմանական Siemens ընկերությունների հետ համատեղ կառուցվող կայանում հնարավոր կլինի 1կՎտ/ժ էլէներգիա արտադրել 230 գրամ գազի ծախսով. սա թույլ կտա ավելի էժան սակագնով էլէներգիա ստանալ։ Նախորդ իշխանությունների պայմանավորվածությունների համաձայն՝ ներդրող կողմն էներգիան արտադրելու էր 6.2 ամերիկյան ցենտի դիմաց, նոր իշխանությունների հետ վերաբանակցման արդյուքնում գինը նվազել է 5.7 ցենտի։ Ըստ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի՝ սա թույլ կտա տարեկան խնայել $6.4 մլն։ Կայանը կկառուցվի 26 ամսվա ընթացքում, շինարարությունը կսկվի 2018 թվականի վերջին, որին կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ։ Աշխատակիցներից 50-70-ն արդեն կառուցման ընթացքում կգործուղվի Գերմանիա՝ Siemens ընկերությունում վերապատրաստվելու և որակավորում ստանալու համար։ Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր՝ Երևանի նոր ՋԷԿ-ի մասով էլէներգիայի գնի վրա դրական ազդող համաձայնություն կա։ «Ռենկո» ընկերության կողմից Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը (էլէկտրակայանը) պատասխանատուների և մասնագետների հավաստմամբ, նախագծվել է ամենաժամանակակից և որակյալ սարքավորումների ու գիտական փորձի ներդրմամբ, որը երաշխավորում է կայանի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Միջոցառման մասնակիցները կայանի կառուցումը կարևոր քայլ են համարել հաջորդ տասնամյակներում Երևանի բնակիչների էներգետիկ ապահովության և բարեկեցության համար: ՋԷԿ-ը կառուցելու պլանների մասին ընկերությունը հայտնել էր դեռ 2015 թվականին։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը |