Բակո Սահակյան. Ուժի կիառումը չի կարգավորի Ղարաբաղի խնդիրը

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի ռազմականացումը եւ ռազմաշունչ հռետորությունը հոգեբանական ազդեցություն չեն թողնում մեզ վրա»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ուժի կիրառումը, նրա խոսքերով, կհանգեցնի բազմաթիվ մարդկային զոհերի` երկու կողմից, սակայն չի լուծի Ղարաբաղի հիմնախնդիրը: «Նախ, տարածաշրջանում գոյություն ունի ուժերի արդյունավետ հավասարակշռություն, մեր հանրապետության զինված ուժերն ի վիճակի են ոչ միայն կասեցնել Ադրբեջանի ագրեսիան: Անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունները կտեղափոխվեն նրա տարածքի խորքերը: Եվ ագրեսիայի դեպքում մենք անպայման այդպես էլ կվարվենք, քանի որ անվտանգության գոտու ընդլայնումը կլինի մեր ժողովրդի համար խաղաղության ապահովման միակ միջոցը»,- նշել է ԼՂՀ ղեկավարը:



Պատասխանելով այն հարցին` թե արդյոք ԼՂՀ իշխանությունները թույլ են տալիս ադրբեջանցի գաղթականների վերադարձը Ղարաբաղ` Բակո Սահակյանը հայտարարեց. «Մեր հանրապետության իշխանությունները չեն բացառում ադրբեջանական փախստականների վերադարձը Ղարաբաղ: «Մենք համոզված ենք, որ մինչեւ խնդրի քաղաքական լուծումը դա պարզապես չի կարելի անել: Չմտածված գործողություններով մենք չենք կարող փախստականների այդ կոնտինգենտին տանել նոր ողբերգական դեպքերի: Անհրաժեշտ է նաեւ ադրբեջանական փախստականների խնդիրը միաժամանակացնել հայ փախստականների խնդրի հետ: Մինչդեռ այսօր այն քննարկվում է միակողմանի կերպով: Բնականաբար, դա մեզ չի բավարարում», հաղորդում է KarabakhOpen-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---