Մխիթարյան. Էմերին մի փոքր փոխել է «Արսենալի» խաղաոճը

Մխիթարյան. Էմերին մի փոքր փոխել է «Արսենալի» խաղաոճը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է ներկայացրել լոնդոնյան ակումբի նոր մարզչի՝ Ունան Էմերիի աշխատանքի մասին:

«Չեմ ասի, թե շատ բան է փոխվել «Արսենալում» Վենգերի հեռանալուց հետո: Միայն մարզիչն է փոխվել: Փաստացի նա հեշտությամբ փոխեց «Արսենալի» ֆուտբոլի մշակույթը»,-ասել է Մխիթարյանը, գրում է The Telegraph-ը:

Ըստ նրա, մարդկանց մոտ կրկին հավատ առաջացավ լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների հանդեպ. «Որովհետև մենք նորովի սկսեցինք խաղալ: Երկրպագուների համար հաղթանակներից ավելի հաճելի բան չկա»,-ասել է Մխիթարյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է փոխել Էմերին ակումբում՝ Մխիթարյանն ասել է.«Խաղի ոճը, խաղի փիլիսոփայությունը: Շատ բան չէ, բայց նա դա արել է Արսեն Վենգերի 22 տարվա ընթացքում կառուցածի հիման վրա: Ֆուտբոլիստներն ընդունել են բոլոր պայմանները, այն ամենն, ինչ մեզանից ակնկալում է Էմերին»:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» ոչ ոքի է խաղացել «Վուլվերհեմփթոնի» հետ՝ 1:1 հաշվով: Մխիթարյանի գոլը 86-րդ րոպեին փրկել է «Արսենալին» վերջին 16 խաղում առաջին պարտությունից:

«Արսենալը» 24 միավորով պահպանել է 5-րդ հորիզոնականը, իսկ Հենրիխ Մխիթարյանն իր երկրորդ գոլն է խփել Անգլիայի ընթացող առաջնությունում:

 Ուշագրավ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում
Բայրամյանը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ընթացքում`
Նա ասել է, որ հաճույք է ստանում իտալական ֆուտբոլից
Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին