Battlefield 1 առցանց խաղում հրադադար էր՝ ի հիշատակ Առաջին համաշխարհայինի զոհերի (վիդեո)

Battlefield 1 առցանց խաղում հրադադար էր՝ ի հիշատակ Առաջին համաշխարհայինի զոհերի

PanARMENIAN.Net - Առաջին աշխարհամարտի մասին Battlefield 1 առցանց խաղի մասնակիցները 2 րոպեանոց հրադադար են հայտարարել՝ այդպես նշելով պատերազմի ավարտի 100-ամյակը: Անսովոր խաղի տեսանյութը հրապարակվել է reddit-ում: Տեսանյութում մասնակիցներն ուղղակի զբոսանում են լողափով:

Հրադադարը, սակայն, կարճ է տևել: Առաջինը լողափը գնդակոծել են օդաչուները, իսկ հետո անհայտ հակառակորդը թիկունքից սպանել է տեսանյութի հեղինակին, գրում է Meduza-ն:

Ավելի ուշ հրադադարը խախտած խաղացողը ներողություն է խնդրել իր վարքագծի համար ֆորումում՝ նա բացատրել է, որ ուղղակի չի դիմացել, քանի որ իր թիմը մշտապես պարտվում էր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---