Crans Montana-ի գլխավոր համաժողովը Երևանում կանցկացվի![]() 12 նոյեմբերի 2018 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Միջազգային համագործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ հանդիսացող Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինն ու Crans Montana ֆորումի պատվավոր նախագահ և հիմնադիր, դեսպան Ժան-Պոլ Քարթերոնը պատրաստակամություն են հայտնել Crans Montana -ի գլխավոր ֆորումը կազմակերպել Երևանում: Այդ մասին նրանք հայտնել են ՀՀ նախագահին ուղղված շնորհակալական նամակում, որ հղել են Արմեն Սարգսյանին՝ Ժնևում կայացած «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի 20-րդ ամենամյա նստաշրջանին նրա մասնակցության համար: «Թույլ տվեք հաստատել, որ Crans Montana ֆորումը ուրախ կլինի բացահայտել Ձեր երկրի հետ մեր համագործակցությունը խորացնելու ամենաարդյունավետ ուղիները: Մենք պատրաստ ենք տրամադրել մեր կազմակերպության մեծ ներուժը և առաջարկել Հայաստանին հաղորդակցման բացառիկ հնարավորություններ՝ այդ թվում գլխավոր ֆորումը կազմակերպելով Երևանում»,-մասնավորապես ասված է Պիեռ-Էմանուել Քուիրինի և Ժան-Պոլ Քարթերոնի նամակում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Crans Montana Forum-ը միջազգային համագործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ է, որի տարեկան միջոցառումներին ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում են սոցիալական, տնտեսական խնդիրներ, անվտանգության հետ կապված կարևորագույն հարցեր: ![]() ![]() Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |