Առաջին անգամ Արցախի պետբյուջեն պրոֆիցիտ կունենա

Առաջին անգամ Արցախի  պետբյուջեն պրոֆիցիտ կունենա

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երկրի պետական բյուջեն պրոֆիցիտ (երբ եկամուտները գերազանցում են ծախսերը՝ խմբ.) կունենա: «Արցախպրեսի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:

Այն կազմել է 1,3 մլրդ դրամ, ինչն աննախադեպ է Արցախի համար:

«Ծախսերի գծով ավելացումներ ունենք հիմնականում կապիտալ ներդրումների մասով՝ մոտ 1.6 մլրդ դրամ, առողջապահության ոլորտում՝ մոտ 770 մլն դրամ և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ 480 մլն: Կապիտալ ներդրումների մասով հիմնականում ծախսերն ուղղվելու են ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ մի շարք սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտների շինարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ: Առողջապահության ոլորտի ծախսերի ավելացումը հիմնականում պայմանավորված է բուժանձնակազմի աշխատավարձերի մոտ 15%-ի չափով բարձրացումով, ինչպես նաև մի շարք նոր ծրագրերի իրականացմամբ», - հավելել է Հարությունյանը:

Նա նշել է նաև, որ սոցիալական ոլորտում ծախսերի ավելացումը պայմանավորված է 2019 թվականի հունիսի 1-ից ԱՀ-ում ներդրվող կուտակային կենսաթոշակային համակարգի անցման հետ՝ կապված պետության կողմից լրացուցիչ վճարվող եկամուտներից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---