Տոնոյան. ՌԴ ԶՈւ-ն և սահմանապահները կարևոր դեր ունեն ՀՀ անվտանգության ապահովման գործում

Տոնոյան. ՌԴ ԶՈւ-ն և սահմանապահները կարևոր դեր  ունեն ՀՀ անվտանգության ապահովման գործում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերն ու սահմանապահ ուժերն իրականացնում են Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր դերակատարում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Կարծում եմ, որ նոր կամ հին Հայաստանում անվտանգության հարցը չի փոխվել»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

«Ես վերահաստատում եմ իմ անձնական մոտեցումը, և դա իրականություն է, որ Ռուսաստանի Զինված ուժերը և սահմանապահ ուժերն իրականացնում են մեր անվտանգության ապահովման կարևոր դերակատարում: Դա անհերքելի փաստ է», - ասել է Դավիթ Տոնոյանը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ ղեկավարը հայտարարել էր, որ ՌԴ-ի հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է:Այս վարկը արդեն 3-րդը կլինի, որը Հայաստանը վերցնում է Ռուսաստանի Դաշնությունից զենք ու ռազմատեխնիկա գնելու համար:Հայաստանն արդեն Ռուսաստանից ստացել է 200 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին սպառազինությունը, այժմ պատրաստվում է ստանալ սպառազինություն 100 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---