Լուկաշևիչ. Հրադադարը ԼՂ-ում ԵԱՀԿ ՄԽ արդյունավետության կարևորագույն պայման է

Լուկաշևիչ. Հրադադարը ԼՂ-ում ԵԱՀԿ ՄԽ արդյունավետության կարևորագույն պայման է

PanARMENIAN.Net - Հրադադարը Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ ՄԽ արդյունավետության և միջնորդական առաքելության և ղարաբաղյան կարգավորման էական ասպեկտների շուրջ փոխզիջման հասնելու կարևորագույն պայման է: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարության մեջ:

«Շփման գծում և Ադրբեջանի ու ՀՀ սահմանին պահպանվում է հարաբերական կայունությունը, նվազում են «լռության« ռեժիմի խախտման դեպքերը: Կոչ ենք անում կողմերին ամրապնդել դրական միտումը լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցներով»,-ասվում է Լուկաշևիչի հայտարարության մեջ, որը նա հրապարակել է Twitter-ում:

«Փոքր ընտրական դադարից հետո վերսկսվել են ինտենսիվ շփումներն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Արդյունավետ հանդիպում է տեղի ունեցել Դուշանբեում ԱՊՀ սեպտմբերի 28-ի գագաթնաժողովում: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի ջանքերը, որպես հավաքական միջնորդի, ուղղված ղարաբաղյան հակամարտության կենսունակ կարգավորման մշակմանը, արժանի են բարձր գնահատականի և աջակցության»,-ասել է ՌԴ ներկայացուցիչը:

ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը այցելել էին տարածաշրջան, և այցի արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։Նշվում է, որ այցի գլխավոր նպատակը եղել է Դուշանբեումսեպտեմբերին կայացած ԱՊՀ գագաթաժնողովին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև զրույցի արդյունքների քննարկումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերի ուրվագծումը և տեղում իրավիճակի ընդհանուր գնահատումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---