Հայաստանցի սամբիստները 2 արծաթ և 1 բրոնզ են նվաճել ԱԱ-ներում

Հայաստանցի սամբիստները 2 արծաթ և 1 բրոնզ են նվաճել ԱԱ-ներում

PanARMENIAN.Net - Բուխարեստում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակները նվաճել են մեկական արծաթե և բրոնզե մեդալ:

Փոխչեմպիոնի պատվին արժանացել է Եվրոպայի քառակի ոսկե մեդալակիր, աշխարհի 2017թ. ոսկե դափնեկիր,վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը (52 կգ): Նրա համաքաղաքացի,աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանի որդին` Արսեն Ղազարյանը (74 կգ) դարձel 1 բրոնզե մեդալակիր: Նա երրորդն էր ճանաչվել նաև Եվրոպայի 2018-ի առաջնությունում:

Զուգահեռաբար անցկացվել է նաև մարտական սամբոյի առաջնությունը: Գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը (52 կգ) արժանացել է արծաթե մեդալի, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---