ԵՊՏՀ-ի պրոռեկտորն աշխատանքից ազատվել է (վիդեո)

ԵՊՏՀ-ի պրոռեկտորն աշխատանքից ազատվել է

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Խաչատրյանը հայտնի է դարձել 2013 թվականի դեկտեմբերին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ. այդ ժամանակ նա բուհի ուսխորհրդի նախագահն էր:

Խաչատրյանը կառույցի մյուս ՀՀԿ-ական անդամների հետ խոչընդոտել էր լրագրողների մասնագիտական գործունեությունը. լրագրողների նկատմամբ ոչ պատճաշ վերաբերմունք էր դրսևորվել, նույնիսկ հայհոյանքներ էին հնչել:

Միջադեպի մասնակիցներին մամուլի և հանրության կողմից տրվել է «Սաքուլիկ» անունը՝ Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ իր վատ վարքով ամենից շատ աչքի ընկած ուսխորհրդի անդամներից մեկի անունով:

Միջադեպից ամիսներ անց Սևակ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---