Առաջին անգամ ՀՀ-ում ՎիվաՍել-ՄՏՍ-ին շնորհվել է ISO 37001 և ISO 19600 ստանդարտների վկայական12 նոյեմբերի 2018 - 18:00 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր երկարաժամկետ գործունեության արդյունքում արձանագրել է երկու հիմնարար ձեռքբերում, որոնք կարևոր են թե՛ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար, իբրև ընկերություն, և թե՛ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի ընկերության կառավարումը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու առումով: Այսպես՝ առաջին անգամ Հայաստանում, կոմերցիոն ընկերության կողմից թողարկվել է կորպորատիվ պատասխանատվության տարեկան զեկույց, այս անգամ՝ հիմնված GRI (Global Reporting Initiative) համաշխարհային հեղինակավոր կառույցի սահմանած ստանդարտների վրա: Զեկույցը չի սահմանափակվում ընկերության սոցիալական ու բնապահպանական գործունեության նկարագրությամբ: Այստեղ ներկայացված են ինստիտուցիոնալ այն հիմքերը, որոնց վրա կառուցված է ընկերության գործունեությունը՝ համաձայն Կորպորատիվ պատասխնատվության ISO 26000 համաշխարհայինուղեցույցների: Այդ հիմքերն են՝ տեղեկատվական անվտանգությունն ու տվյալների գաղտնիությունը, էներգիայի չվերականգնվող ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու խնայողությունը՝ արևային էներգիայի օգտագործման շնորհիվ, գործարար էթիկան, համայնքների զարգացումը, ռիսկերի կառավարման համար նախատեսված համակարգերը, և այլն: Ամենակարևոր ձեռքբերումը, որ արձանագրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, առաջին անգամ Հայաստանոմ, դա ընկերությունում ներդրված հակակոռուպցիոն կառավարման ու կաշառակերության կանխարգելմանն ուղղված համակարգերի համապատասխանությունն է ISO 37001 և ISO 19600 միջազգայինստանդարտներին: Սա ամրագրված է ընկերությանը շնորհված վկայականներով՝ International Compliance Association մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացված աուդիտորական ստուգման արդյունքնում: Վերը նշված պարբերական ստուգումները անցնելու՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը, ոչ միայն ուղղված է ռիսկերի վաղ բացահայտմանը,այլև օգնում է կանխարգելել խնդիրները՝ նախքան դրանք կվերածվեն ճգնաժամերի: Ավելին՝ բիզնեսի տեսանկյունից՝ ISO 37001 և ISO 19600 միջազգային ստանդարտներին համապատասխանությունը նաև ռազմավարական միջոց է՝ հեռահաղորդակցության ոլորտում մրցակցային այնպիսի առավելություն պահպանելու համար, որը պարզապես անհնար է կրկնօրինակել: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջից տարածված տեսաուղերձում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկայնը, մասնավորապես, նշում է. «ISO 37001 և ISO 19600 միջազգային վկայականներ ստանալը, ինչպես նաև GRI չափանիշների կիրառումը ԿՍՊ զեկույցում, ոչ թե Հայաստանում գործող ընկերությունների համար իրավական պահանջներ են, այլ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ միջազգային մակարդակում կորպորատիվ կառավարման ամենաբարձր չափանիշներին համապատասխանելու ցանկությունն ու կամքը»: «ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար արդյունավետ գործունեության չափանիշը ոչ միայն առաջատար դիրքերն են հայաստանյան շուկայում, այլև գործունեության մեջ միջազգային ամենախիստ ստանդարտների, այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել՝ հենց կամավո՛ր ներդրումը», - ասել է Ռալֆ Յիրիկյանը: Լայն հասարակությանը, հայաստանյան ու միջազգային փորձագետներին ու ԶԼՄ-ներին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն առաջարկում է ծանոթանալ GRI ստանդարտներին համապատասխան ստեղծված զեկույցին, և ներկայացնել դիտարկումներ ու առաջարկներ՝ ընկերության գործընթացներն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: «Սոցիալապես պատասխանտու լինելու տեսանկյունից կարևոր է ոչ միայն այն, թե ի՛նչ է իրականացնում ընկերությունը և նյութական ի՛նչ ռեսուրսներով, այլև այն, թե ինչպե՛ս է դա իրականացվում», - եզրափակել է Ռալֆ Յիրիկյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |