Տոնոյան. Շվեդական կործանիչ գնելու որոշում չկա, քննակում ենք բոլոր տարբերակները

Տոնոյան.  Շվեդական կործանիչ գնելու որոշում չկա, քննակում ենք բոլոր տարբերակները

PanARMENIAN.Net - ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ հայկական կողմը շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերման վերաբերյալ այս պահին որևէ որոշում չունի:

«Ուսումնասիրում ենք բոլոր ստացվող առաջարկություններն, ու որոշումները կայացվում են համապատասխան գնի, որակի մատակարարման ժամկետների: Որևիցե որոշում շվեդական JAS-39 Gripen կործանիչների վերաբերյալ այս պահին չկա», - ասել է Տոնոյանը:

Տոնոյանն ասել է նաև, որ կործանիչների գնման ընտրությունն «արդեն իսկ կատարված է, լուծվում են որոշ ֆինանսատնտեսական խնդիրներ»: Նա նշել է՝ «հնարավոր է, որ խոսքը ՍՈՒ 30-ների մասին է»:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից PanARMENIAN.Net ինհայտնեցին, որ Հայաստանի Հանրապետությունը քննարկում է շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերումը:

Նշվում է, որ բազմաֆունկցիոնալ օդուժի ստեղծման նպատակով քննարկվում է նաև այլ երկների արտադրության կործանիչ ինքնաթիռների ձեռքբերման հարցը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---