ՀՀ ԱԳՆ ղեկավարը Բրյուսելում կհանդիպի Եվրամիության եւ Բելգիայի ղեկավարության հետ16 հունիսի 2008 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, ուր հանդիպումներ կունենա Եվրոպական Միության եւ Բելգիայի ղեկավարության հետ: Նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Եվրոպական Միության Խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի եւ Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքակության գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հետ: Է.Նալաբանդյանը հանդիպումներ կունենա նաեւ Բելգիայի Սենատի նախագահ Արման դե Դեկերի եւ իր պաշտոնակից` արտգործնախարար Կարել դե Գուխտի հետ: Բրյուսելում գտնվելու ընթացքում Հայաստանի արտգործնախարարը կհանդիպի նաեւ համաեվրոպական եւ բելգիական հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |