Ալեքսիս Օհանյանը նոր հայկական կոնյակ է ներկայացրել՝ Shakmat (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որը ամուսնացած է հայտնի թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի հետ, ներկայացրել է իր «գաղտնի նախագիծը»՝ Shakmat հայկական կոնյակը: Նախագիծը կյանքի կոչելու համար Օհանյանը Հայաստան էր այցելել: Shakmat-ը 23 տարեկան կոնյակ է, որը հասունացել է տեղական կովկասյան կաղնու տակառներում: «Սկզբնական փուլում մենք միայն 2400 շիշ կոնյակ ենք արտադրել, այնպես որ առաջ՝ դեպի shakmatbrandy.com կայքը, եթե ուզում եք գնել, քանի դեռ դա հնարավոր է»,-գրել է գործարարն իր ֆեյսբուքյան էջում: Մեկ շիշ կոնյակի արժեքը 100 եվրո է, զեղչով՝ 85 եվրո: Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, ով աջակցել է նրան այս նախագիծը կյանքի կոչելիս և օգնել է «աշխարհին ներկայացնել այս 23 տարեկան հայկական ավանդույթը»: Ավելի վաղ Ալեքսիս Օհանյանը հայտարարել էր նոր «գաղտնի Հայկական նախագծի» մասին: Գործարարը լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ նշելով, որ շուտով կներկայացնի այդ նախագիծը: «Ժամանակն է, բարեկամներ...Գաղտնի հայկական նախագիծը կներկայացվի վաղը»,-գրել էր լուսանկարի տակ Օհանյանը: Ավելի վաղ նա շախմատ խաղացող հայերի լուսանկար էր հրապարակել և նշել, որ նոր նախագիծ է նախապատրաստում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |