Երևանում հեծանվորդների համար կարող են հատուկ երթուղիներ կազմակերպվել13 նոյեմբերի 2018 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Երևանում ավելացել են հեծանվորդները, Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրություններ է իրականացրել: Առաջարկվում է Երևանի Իսակովի, Արշակունյաց, Տիգրան Մեծ, Խանջյան, Կորյուն, Սայաթ Նովա, Թումանյան, Ամիրյան, Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոց, Բաղրամյան, Աբովյան, Արգիշտի և Սարյան փողոցների 1-ին երթևեկելի գոտու կամ որոշ տեղերում՝ մայթերի մի մասը գծանշումով առանձնացնել և հատկացնել հեծանվային երթուղու համար: Հեծանվային երթուղին կկահավորվի համապատասխան ճանապարհային նշանով: Սա դեռևս նախագիծ է և ոստիկանությունը խնդրում է առաջարկությունները մինչև նոյեմբերի 25-ը հասցեագրել info@roadpolice.am էլեկտրոնային փոստին և Ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան էջին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |