Dassault systems ՏՏ ընկերությունը խումբ կգործուղի ՀՀ հստակ ծրագիր քննարկելու նպատակով![]() 13 նոյեմբերի 2018 - 14:06 AMT PanARMENIAN.Net - ՏՏ ոլորտի հայտնի ֆրանսիական Dassault systems-ը 2019-ի սկզբին խումբ կգործուղի Հայաստան համագործակցության հստակ ծրագիր քննարկելու նպատակով: Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի Փարիզում ընկերություն կատարած այցի շրջանակում, որտեղ նա ծանոթացել է ընթացիկ ծրագրերին և գործունեությանը: Ընկերության ղեկավարության հետ Արմեն Սարգսյանին կապում են վաղեմի ու ջերմ բարեկամական հարաբերություններ: ՀՀ նախագահը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ և քննարկել հայաստանյան բիզնես միջավայրին, ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։ Dassault systems-ը գործում է Dassault Group խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտի համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Dassault systems-ի լուծումներից են՝ CATIA-ն արտադրանքի վիրտուալ նախագծման համար, SolidWorks-ը 3D նախագծման համար, DELMIA-ն վիրտուալ արտադրության համար, SIMULIA-ն վիրտուալ թեստավորման համար, ENOVIA-ն՝ բիզնես գործընթացների փոխգործակցության և համատեղ կառավարման համար, 3DVIA՝ սպառման վիրտուալ փորձի համար: ![]() ![]() «Իր ընկերությունը ՀՀ տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա ՀՀ, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր»,-ասել է իրավաբանը Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը «Տաշիրը» 79-րդ տեղում է 186 մլրդ ռուբլի գումարով «Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |