Տիգրան Ավինյանն արտահերթին «Իմ քայլից» կառաջադրվի Արաբկիրում, Աջափնյակում, Դավթաշենում

Տիգրան Ավինյանն արտահերթին  «Իմ քայլից»   կառաջադրվի  Արաբկիրում, Աջափնյակում, Դավթաշենում

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից կառաջադրվի Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում:

Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն էլ ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ գլխավորելու է Ավինյանի նախընտրական շտաբը:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբեր 7-ը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---