Վանաձորում անորակ ասֆալտապատում է իրականացվել՝ հաստությունն ընդամենը 1 սմ է![]() 13 նոյեմբերի 2018 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի Մոսկովյան փողոցում, որտեղ մի քանի օր առաջ իրականացվել են լայնամասշտաբ ասֆալտապատման աշխատանքներ, ասֆալտի հաստությունն ընդամենը 1 սմ է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստանից» Վանաձորի ավագանու անդամ Արմեն Եղիազարյանը: Նա նաև համապատասխան լուսանկարներ է հրապարակել: «Այս նկարները արվել են Վանաձորի Մոսկովյան փողոցում...Ասֆալտը ձեռքով քանդվում է և պարզ երևում է, որ հաստությունը 1 սմ է: Եվ սա արվել է այն բանից հետո, երբ քաղաքապետը գրությամբ նշել է, որ շինարարը գրավոր նախազգուշացվել է իր կողմից անորակ աշխատանքների համար: Հիմա կամ քաղաքապետի խոսքը այնքան կշիռ չունի, որ շինարարը սթափվի, կամ այդ խոսքերը պարզապես հանրությանը հանգստացնելու համար են, և իրականում դա այդպես չէ»,-ասվում է գրառման մեջ: Եղիազարյանը պահանջում է դադարեցնել քաղաքի բոլոր նման անորակ ասֆալտապատման աշխատանքները, քանի որ սա բյուջեի գումարների մսխում է: Նշվում է նաև, որ ասֆալտն անորակ է, քանի որ գրեթե բացակայում է մազութը: Եղիազարյանը այս հարցին է հրավիրել բոլոր պատկան մարմինների ուշադրությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |