Փաշինյանը պարզաբանել է նպաստառուների մասով իր հայտարարությունը

Փաշինյանը պարզաբանել է նպաստառուների մասով իր հայտարարությունը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2019 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է նպաստառուների վերաբերյալ իր վերջին հայտարարության հետ կապված քննադատություններին:

«Շատերը մեզ փորձում են մեղադրել, որ մենք մեր ժողովրդին մեղադրում ենք ծուլության և չաշխատելու մեջ, մենք մեր ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում, այլ մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ աշխատանքի փոխարեն խրախուսել են աղքատությունը: Ասել են՝ «դու ավելի լավ է մի աշխատիր, հենց աշխատես կզրկվես նպաստից»: Նպաստառուն պետք է լինի ոչ թե երեխայի աշխատունակ հայրը, որն աշխատելու պարագայում կզրկվի այդ նպաստից, այլ երեխան, որն օբյեկտիվորեն ունի սոցիալական աջակցության կարիք: Եվ կարևորն այն է, որ չդնենք պայման՝ եթե քո հայրը աշխատի, մենք կզրկենք քեզ այդ օգնությունից: Մենք ասում ենք, որ այդ օգնությունը պետք է տալ հասցեական՝ թոշակառուին, երեխային, անաշխատունակ մարդուն: Մեր կառավարության քաղաքականությունը լինելու է աշխատանքի խրախուսումը և մեր քաղաքացիներին մենք քաջալերելու ենք, որ նրանք վեր կենան, ուղղեն իրենց մեջքը, հավատան իրենց ուժերին, որ չհամակերպվեն իրենց աղքատության ու հուսահատ վիճակի հետ և սկսեն աշխատել», - ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով իր վերջին ելույթներից մեկի վերաբերյալ հնչող քննադատություններին՝ Փաշինյանն ասել է, որ երկրում ոչ բյուջետային աշխատողների (այսինքն՝ պետական բյուջեից աշխատավարձ չստացող) թիվը 350,000 է: Այս մարդկանց վճարած աշխատավարձով են աշխատավարձ ստանում պետական աշխատողները:

«Ըստ էության, մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ 350,000 մարդ իր ուսերին է կրում անվտանգության, ճանապարհների, պետական համարկարգի ֆիանանսվորման պարտականությունները: Մենք ասում ենք, որ պետք է լուծենք այս քաղաքացիների բազմապատկման խնդիրը», - ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ Աստանայում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում 350,000 հարկատու կա, որոնց ստեղծած տնտեսական արդյունքը բաշխվում է մնացած 800,000-ի շրջանում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---