ԵԱՀԿ-ն կաջակցի ՀՀ-ին հակակոռուպցիոն միջոցառումների հարցերում![]() 13 նոյեմբերի 2018 - 14:49 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման հարցերում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար Պաոլա Սևերինոն աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպմանը: Արտակ Զեյնալյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության հաստատակամությունն ու անհանդուրժողականությունը և գործընկերոջը ներկայացրել հակակոռուպցիոն ոլորտի վերջին զարգացումները: Պաոլա Սևերինոն նշել է, որ, 2018-ի հունիսին Հայաստան կատարած այցի արդյունքները հաշվի առնելով, ԵԱՀԿ-ն և Իտալիայի կառավարությունը պատրաստակամ են աջակցելու ՀՀ-ին բարեփոխումների, մասնավորապես, հակակոռուպցիոն լայնածավալ միջոցառումների իրականացման հարցերում: 2018 թվականի առաջին կիսամյակում բացահայտված հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 19,2 մլրդ դրամ, կամ մոտ 3 անգամ ավելի քան 2017-ի առաջին կիսամյակում՝ 4,9 մլրդ դրամ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |