Նախարարի պաշտոնակատար. Իրանի առաջարկած գազի գինը $10-ով ռուսականից թանկ է

Նախարարի պաշտոնակատար. Իրանի առաջարկած գազի գինը $10-ով ռուսականից թանկ է

PanARMENIAN.Net - Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Նա ընդգծել է, որ բանակցություններ եղել են նախորդ նախարարի պաշտոնավարման ժամանակ, և Իրանից ստացվող գազը մոտ 10 դոլարով թանկ է եղել, քան ՌԴ-ինը, հայտնում է Aysor.am-ը։

Հայաստանը ՌԴ-ից գազը գնում է ցածր գնով՝ 150 դոլար 1000 խմ համար. բայց տնային տնտեսություններին այն հասնում է մոտ 290 դոլարով։

«Մենք իրանական գազը դիտարկում ենք երկրորդ սնուցման համատեքստում: Այսօր ունենք երկկողմանի գազի մատակարարում, երբ վթար է լինում ռուսական գազատարի վրա, մենք իրանական կողմից համաձայն պայմանավորվածության՝ մեծացնում ենք ծավալները: Բայց այսօր գումարային գործարք չկա, քանի որ իրանական կողմից երբևիցե չենք ստացել տնտեսապես ավելի հիմնավոր ու էժան առաջարկ», - ընդգծե; է նա:

Նախարարի պաշտոնակատարը նաև նկատել է, որ եթե այսօր գազի ավելի էժան գնի առաջարկ լինի, կքննարկեն այդ հարցը։

Այն դիտարկմանը, թե արդյոք տեսնում է հնարավորություն սակագանի նվազեցման համար, Բաղրամյանն ասել է, որ հարցը քննելու համար ստեղծվել է հանձնաժողով և դրա շրջանակներում այդ հարցի պատասխանը կտրվի.

«Բնականաբար բանակցում ենք, որպեսզի նվազեցնենք», - հավելել է նա։

Ավելի վաղ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն գազի սակագնի նվազեցման շուրջ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:«Գազի սակագնի հետ կապված այս պահին բանակցություններն ընթանում են և սահմանին գազի գնի ձևավորման, և ներքին կառուցվածքի հետ կապված»,- նշել էր Բաղրամյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են վերանայել ՀՀ-ին տրվող գազի սակագինը, ստեղծել համապատասխան հանձնաժողով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---