Մելքումյան. Էլէներգիայի սակագնի նվազեցման ռեզերվներ կան, փետրվարի 1-ից հնարավոր է՝ նոր գին լինի13 նոյեմբերի 2018 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ բացահայտել են էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություն ստեղծող ռեզերվների մի մասը: Պատգամավորը հույս է հայտնել, որ փետրվարի 1-ից սպառողներն ավելի քիչ կվճարեն էլէներգիայի համար: «Նիստում արդեն իսկ բացահայտել ենք այն ռեզերվների մի մասը, որով կարող ենք արձանագրել՝ էլէներգիայի սակագնի նվազեցում կարող ենք ունենալ: Սա հստակ հայտարարություն է, որովհետև և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարը նոյեմբերի 13-ի նիստում արձանագրել են՝ կան այն իրական գործոնները, որոնց միջոցով կարող ենք դա իրականցնել»,- ասել է պատգամավորը: Մելքումյանն ասել է, որ առաջիկայում քննիչ հանձնաժողովի կազմակերպվելիք մամուլի ասուլիսի ընթացքում հստակ հաշվարկներով կնշվի՝ որ ռեզերվների և աղբյուրների հաշվին կարելի է նվազեցնել էլէներգիայի սակագինը: Ըստ պատգամավորի, հանձնաժողովը նաև կորուստների, շահութաբերության և ուռճացված ծախսերի մասով մի շարք դեպքեր է արձանագրել: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |