Լևինսկին պատրաստ է ներողություն խնդրել Քլինթոնից14 նոյեմբերի 2018 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Մոնիկա Լևինսկին, որը սկանդալային ճանաչում ստացավ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ ինտիմ կապից հետո, պատրաստ է կրկին ներողություն խնդրել նրա կնոջից՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից: Այդ մասին նա պատմել է Vanity Fair հանդեսի կայքում հրապարակված իր հոդվածում: Ըստ Լևինսկու, իր առաջին հրապարակային հայտարարությունը միջադեպից հետո եղել է հենց ներողությունը Քլինթոնների դուստր Չելսիից և Հիլարիից: «Եթե ես անձամբ այսօր տեսնվեի Հիլարի Քլինթոնի հետ, գիտեմ, որ կհավաքեի ուժերս և անկեղծորեն կասեի նրան, թե որքան եմ ափսոսում»,-ասել է 45-ամյա Լևինսկին, գրում է Lenta.ru-ն: Նա կարծում է, որ նախկին նախագահը ևս պետք է ցանկանա ներողություն խնդրել: Լևինսկին հավելել է, որ Քլինթոնը պարտավոր չէ դա անել, սակայն, ներողություն խնդրելու դեպքում, նա կփոխվեր դեպի լավը, ինչպես նաև հանրությունը: Հունիսին հայտնի դարձավ, որ Քլինթոնն այդպես էլ ներողություն չի խնդրել անձամբ Մոնիկա Լևինսկուց և հարկ չի համարում դա անել: Քլինթոնը ԱՄՆ նախագահ էր 1993-2001թթ.: Սպիտակ տանը հայցորդ աշխատող Մոնիկա Լևինսկու հետ նրա սիրավեպի մասին հայտնի դարձավ 1998-ին: Քլինթոնը սկզբից հերքում էր, իսկ հետո խոստովանեց, որ ինտիմ կապ է ունեցել նրա հետ: Նախագահին մեղադրեցին կեղծ վկայություն տալու մեջ և իմփիչմենթ սկսեցին նրա դեմ, սակայն քվեարկության արդյունքում նա անմեղ ճանաչվեց: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |