Իսրայելի ՊՆ ադրբեջանամետ ղեկավարը հրաժարական է տվել

Իսրայելի ՊՆ ադրբեջանամետ ղեկավարը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության նախարար և «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցության նախագահ Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս ՊՆ ղեկավարի պաշտոնից:

«Այո, ես հրաժարական եմ տալիս Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնից»,-ասել է նա: Լիբերմանի ելույթը հեռարձակել են երկրի բոլոր հիմնական հեռուստաալիքները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա ասել է, որ հրադադարն ու Գազայում կարգավորմանն ուղղված միաժամանակյա փորձերը, դա «կապիտուլացիա է ահաբեկչության առջև»: Լիբերմանը հաստատել է, որ վերջին շրջանում իր և երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի միջև տարաձայնություններ կային, գրում է newsru.co.il-ը:

«Այն, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում՝ Գազային փոխանցված 15 մլն դոլարը և կրակի խայտառակ դադարեցումը, դա չափից դուրս է ճկուն լինելու նույնիսկ իմ ունակության համար»,-ասել է նա:

Լիբերմանի հետ միասին կոալիցիայից դուրս է գալիս նաև «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցության խմբակցությունը: Նա կոչ է արել Քնեսեթի արտահերթ ընտրություններ անցկացնել:

Լիբերմանը հայտնի է նաև իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ և համարվում է Իսրայելում Ադրբեջանի շահերի լոբբիստը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---