Բելառուսական դեմարշ, մաս 2․Մինսկն Ալիևի հետ կրկին ՀԱՊԿ հարցերն է քննարկել14 նոյեմբերի 2018 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի ներկայացուցիչը կրկին Ադրբեջանի հետ քննարկել է ՀԱՊԿ հարցերը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչին՝ հայտարարելով, որ Ադրբեջանն ուշադիր հետևում էր նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին: Ալիևը հավելել է, որ Ադրբեջանի համար ամենևին միևնույն չէ, թե որ երկրի ներկայացուցիչն է գլխավորում ՀԱՊԿ-ը, որը ռազմաքաղաքական կազմակերպություն է, հայտնում է Haqqin.az-ը: Ալիևն ասել է, թե այդ հարցի քննարկումը բարեկաների միջև բնական է, և դա չպետք է դժգոհություն առաջացնի Հայաստանում: Ալիևը հավելել է, թե «անթույլատրելի է համարում ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարությունն» այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի քննարկումը Բելառուսի և Ադրբեջանի միջև կոռեկտ չէ: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի միջև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ զրույցին, ասել է, որ «ի վերջո, կոռեկտ չէ», երբ կառույցի ոչ անդամ երկրի դեսպանի հետ քննարկվում են դրա ներքին հարցերը: Ալիևը հավելել է նաև, որ ժամանակին մեծ զգուշավորությամբ է ընդունել ՀՀ ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև Բելառուսի հետ ռազմատեխնիկական գործակցությանը: «Մենք ռազմատեխնիկա ենք գնում Բելառուսից և շատ գոհ ենք դրա որակից: Մենք մտադիր ենք շարունակել գործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում»,-ասել է նա: Անդրադառնալով Հայաստանի դժգոհությանն այդ հարցում՝ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը ոչ միայն Բելառուսից է զենք գնում: Ըստ նրա, Ադրբեջանին ռազմական տեխնիկայի խոշորագույն մատակարարը Ռուսաստանն է: «Մենք զենք ենք ձեռք բերում նաև Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից»,-ասել է Ալիևը: Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանն ասել էր, որ երկիրը պատրաստ է 3 թեկնածություն առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: Նա ասել է, թե ոչ ոք չի փորձում «նսեմացնել Հայաստանի իրավունքները, որ ինչ-որ մեկը հաղթեց, կամ տանուլ տվեց»: Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չեղավ գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |