ՀՅԴ-ի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը հայտնի է

ՀՅԴ-ի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը հայտնի է

PanARMENIAN.Net - «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար համամասնական և տարածքային ցուցակները:

Ցուցակի առաջին տասնյակում են Արմեն Ռուսամյանը, Արսեն Համբարձումյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Սպարտակ Սեյրանյանը, Արծվիկ Մինասյանը, Նունե Պետրոսյանը, Իշխան Սաղաթելյանը, Աշոտ Սիմոնյանը, Սուրեն Մանուկյանը:

Ավելի վաղ նախընտրական ցուցակներ են հրապարակել «Բարգավաճ Հայաստանը», «Լուսավոր Հայաստանը», «Իմ քայլը»:

ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---