ԶԼՄ. Մխիթարյանը եվրոպական ֆուտբոլի աստղերի 100-յակում է15 նոյեմբերի 2018 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպայի խոշորագույն լիգաների 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում, ըստ SkySport-ի: Մխիթարյանը ցուցակում 72-ն է: Նշվում է, որ Պրեմիեր լիգայի 525 րոպեի ընթացքում Մխիթարյանը 2 գոլի հեղինակ է դարձել և 1 գոլային փոխանցում կատարել: Նրան նաև բարձր են գնահատել խաղում հնարավորություններ և հետաքրքիր պահեր ստեղծելու համար: Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է ներկայացրել լոնդոնյան ակումբի նոր մարզչի՝ Ունան Էմերիի աշխատանքի մասին:«Չեմ ասի, թե շատ բան է փոխվել «Արսենալում» Վենգերի հեռանալուց հետո: Միայն մարզիչն է փոխվել: Փաստացի նա հեշտությամբ փոխեց «Արսենալի» ֆուտբոլի մշակույթը»,-ասել էր Մխիթարյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |