Մահացել է գրականագետ, հրատարակիչ Ալբերտ Իսոյանը15 նոյեմբերի 2018 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Կյանքի 74-րդ տարում մահացել է գրականագետ, մատենագետ, հրատարակիչ Ալբերտ Վահագնի Իսոյանը։ Նրա hոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, ժամը 18։00-ին, վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 16-ին, ժամը 12։30-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Իսոյանը ծնվել է Ախալքալակի Սուլդա գյուղում՝ 1944 թվականին: Սովորել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում՝ 1961-1968-ին: 1962-1965-ին ծառայել է Բալթյան նավատորմում: 1970-1991-ին աշխատել է «Գրքերի աշխարհ» թերթում, 1981-ից եղել է գլխավոր խմբագիրը, 2000-2001-ին խմբագրել է «Գրական թերթը»: 1991-ին հիմնել է Հայագիտական բարեգործական ընկերությունը և «Հայագիտակ» հրատարակչությունը: 1997-ին մտահղացել և հրատարակել է քարեկազմով, ոսկեհարթաքանդակով հուշանվերային և «Գիր» կաշեկազմ մատենաշարերը: Նրա աշխատասիրությամբ լույս են տեսել բազմաթիվ հայագիտական գրքեր, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով, պատկերագրքեր և բառարաններ. դրանք են «Հայերն աշխարհում» հանրագիտարանային համալիրը (համահեղինակ, 1995թ.), «Ամենայն հայոց կաթողիկոսներ» (2001թ. պատկերագիրքը, Վահան Տերյանի «Ընտրանի» 2005թ. նրա առաջաբանով, Ֆ.Մ. Դոստոևսկու «Արևելյան հարց», ռուս., 2007թ.), Ե. Չարենցի «Վերջին խոսքը» (2007թ.), «Վահան Տերյան. Տերյանագիտություն. Մատենագիտություն» 2011թ. նրա առաջաբանով, «Երկիր դրախտավայր» հիմնարար հանրագիտարանային ժողովածուն, որտեղ տեղ է գտել մոտ երեք հարյուր նշանավոր հեղինակի բնութագրում Հայաստանի և հայերի մասին: Իսոյանի նախաձեռնությամբ լուսապատճենային եղանակով վերահրատարակվել են հայագիտական բազմաթիվ կոթողային աշխատություններ: Հիշատակության արժանի են Ղևոնդ Ալիշանի «Սիսական», «Շիրակ», «Այրարատ» մեծարժեք աշխատությունների վերահրատարակությունը, Ս. Գլինկայի և Վ. Աբազայի «Հայոց պատմություն» ժողովածուները, ինչպես նաև՝ Գրիքոր Ջանշյանի «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուի վերահրատարակությունը 2013-ին: Կազմել է «Սև գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների և Հայոց ցեղասպանության մասին» (2011-ին՝ հայերեն, 2013-ին՝ ռուսերեն և թուրքերեն, 2014-ին՝ անգլերեն): Ուներ մի շարք մտահղացումներ և ծրագրեր, անավարտ գրքեր: Իսոյանի հեղինակած «Հակառակություններ» ժողովածուն պատրաստ է հրատարակության և շուտով լույս կտեսնի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք |