ՀՀ մի շարք ճանապարհներին ձյուն է և մառախուղ

ՀՀ մի շարք ճանապարհներին ձյուն է և մառախուղ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Դիլիջանի, Սևանի, Սիսիանի (Զանգերի հատվածում), Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---