Ռուսաստանում հայազգի քաղաքացու սպանության կասկածանքով ձերբակալվել են երկու ադրբեջանցիներ

PanARMENIAN.Net - Մեկ մարդ սպանվել է, երկրորդը` վիրավոր է` այսպիսին է երկու հայերի եւ երկու ադրբեջանցիների միջեւ հունիսի 9-ի երեկոյան Վոլգոգրադի շրջանի Վերխնի Երսուլան ավանի «ՎոյաԺ» սրճարանում տեղի ունեցած վիճաբանության արդյունքը:



Ինչպես հաղորդել են ՌԴ դատախազությանը կից Վոլգոգրադի շրջանի Քննչական կոմիտեի քննչական վարչությունում, հավանաբար, կոնֆլիկտը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, որից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում մեկ հայ դանակահարվել է, եւ մահացել է ստացած վերքից, երկրորդը գտնվում է հիվանդանոցում ծանր վիճակում:



Հարուցվել է քրեական գործ 30 հոդվածի 3 մասով, 105, մաս 2, կետ «ա»` «մահափորձ»: Ներկայումս երկու կասկածյալները ձերբակալված են: Հայտնի է, որ երկու երիտասարդները (1985 եւ 1986թ.) չունեն ոչ Ռուսաստանի, ոչ Ադրբեջանի քաղաքացիություն, սակայն արդեն շուրջ 15 տարի է, ինչ բնակվում են շրջանում եւ կատարում են գյուղատնտեսական աշխատանքներ, հաղորդում է «Վիսոտա 102» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---