Լևոն Արոնյանը Tata Steel մրցաշարում 3-րդ հորիզոնականում է15 նոյեմբերի 2018 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը 3-րդ տեղն է գրավել Կալկաթայում ավարտված Tata Steel India շախմատային փառատոնում, որի շրջանակներում անցկացվլ են արագ և կայծականային շախմատի մրցաշարեր: 6 միավորով արագ շախմատի մրցաշարի հաղթող է դարձել Հիկարու Նակամուրան: Լևոն Արոնյանը և Պենտալա Հարիկրիշնան 5.5-ական միավորով հետ կիսել են 2-3-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Արոնյանը հայտնվել է 3-րդ տեղում, հայտնում է շախմատի ֆեդերացիան: Արագ շախմատի մրցաշարին մասնակցել է 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Ռուսատանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, ԱՄՆ ներկայացուցիչներ Ուեսլի Սոն և Հիկարու Նակամուրան, ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը և 4 շախմատիստ Հնդկաստանից՝ գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնան, Վիդիթ Գուջրաթին, Սուրյա Գանգուլին և պատանի միջազգային վարպետ Նիհալ Սարինը: Կայծակնային մրցաշարում Նիհալ Սարինին փոխարինել է մեկ այլ պատանի հնդիկ շախմատիստ՝ 13-ամյա գրոսմայտեր Ռամեշբաբու Պրագնանդհան: Արագ շախմատի մրցաշարում Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան վաստակել են 12.5-ական միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները: Հաղթողին որոշելու համար նշանակվել է թայ-բրեյք, որում ուժեղ է գտնվել Վիշվանաթան Անանդը: Լևոն Արոնյանը հաղթողներից հետ է մնացել կես միավորով և գրավել է 3-րդ հորիզոնականը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |