17 հունիսի 2008 - 18:15 AMT
Հոլանդացի դիվանագետ. Նիդեռլանդները ձգտում են ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Օննո Էլդերենբոշի (նստավայրը` Թբիլիսի) հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նիդեռլանդների դեսպան Օննո Էլդերենբոշի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Նախարար Նալբանդյանը կարեւորել է փոխայցելությունների եւ քաղաքական երկխոսության ակտիվացման, ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Նա գոհունակությամբ նշել է Համաշախարհային բանկի եւ Միջազգային արժութային հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին Նիդեռլանդների աջակցության մասին: Դեսպան Էլդերենբոշն, իր հերթին նշել է Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդելու եւ խորացնելու Նիդեռլանդների ձգտումը: