2019-ին մոտ 11,000 բուժաշխատողի աշխատավարձ կբարձրանա (վիդեո) 17 նոյեմբերի 2018 - 13:18 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականին կբարձրանա պոլիկլինիկաների ու ամբուլատորիաների մոտ 11,000 բուժաշխատողի աշխատավարձը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Գալիք տարում բժիշկների աշխատավարձը 178,000-ից կդառնա 240,000 դրամ, բուժքույրերինը՝ 80,000 դրամից 100,000 դրամ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշում է, որ դրանք դրույքաչափերն են, այլ ոչ իրական գումարները: Բարձրանում է բոլորի աշխատավարձը՝ առանց հավելյալ ֆինանսական միջոցների: 2018 թվականի օգոստոսին ավելի քան 10,000 բուժաշխատողի աշխատավարձ էր բարձրացել, գալիք տարում նախատեսվում է նաև տնտեսական աշխատողների աշխատավարձի բարձրացում։ Հուլիսի 1-ից տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի բժիշկների աշխատավարձը նույնպես բարձրացել էր՝ 25-30%-ով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |