Մխիթարյան. Անչափ շնորհակալ եմ երկրպագուներին17 նոյեմբերի 2018 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին Ջիբրալթարի հանդեպ Հայաստանի ջախջախիչ հաղթակից հետո: Նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում: Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի Ջիբրալթար-Հայաստան հանդիպումն ավարտվել է Հայաստանի հաղթանակով՝ 6։2 հաշվով: «Անցած գիշեր մեծ հաղթանակ էր Հայաստանի ֆուտբոլի համար։ Հիմա մոտենում ենք վերջին խաղին Լիխտենշտեյնի հետ։ Անչափ շնորհակալ եմ 12-րդ անդամին՝ երկրպագուներին»,- ասվում է Հենրիխ Մխիթարյանի գրառման մեջ։ Ջիբրալթարի հետ խաղի ընթացքում 6 գոլից 4-ի հեղինակ է դարձել Յուրա Մովսիսյանը: Նման արդյունք առաջին անգամ է գրանցվում Հայաստանի հավաքականի պատմության մեջ: Հայաստանի հավաքականից գոլերի հեղինակ են դարձել նաև Արթուր Քարտաշյանը և Ալեքսանդր Կարապետյանը։ Սա նրանց նորամուտն էր հավաքականում: Խմբային փուլի վերջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |