Բակո Սահակյանն ԱՄՆ-ում Արցախի զարգացման հարցեր է քննարկել ՀՕՄ-ի հետ

Բակո Սահակյանն ԱՄՆ-ում Արցախի զարգացման հարցեր է քննարկել ՀՕՄ-ի հետ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում Արցախի զարգացման հարցեր է քննարկել Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության անդամների և ատենապետուհի Սիլվա Փոլադյանի հետ:

Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ՀՕՄ-ին՝ Արցախին մշտապես սատարելու համար, նշելով, որ Արցախում խորը հարգանք են տածում կազմակերպության նկատմամբ:

Հանդիպմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼոսԱնջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ադրբեջանում ծանր են տանում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի արտերկրյա ուղևորությունները: Այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ «դատապարտելով» Սահակյանի այցն ԱՄՆ: Ըստ ԱԳՆ հայտարարության, Ադրբեջանը դիվանագիտական ուղիներով բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---