Երևանը միացել է իտալական խոհանոցի համաշխարհային տոնին՝ հյուրընկալելով Միշլենի 3 աստղ ունեցող խոհարարին

Երևանը միացել է իտալական խոհանոցի համաշխարհային տոնին՝ հյուրընկալելով Միշլենի 3 աստղ ունեցող խոհարարին

PanARMENIAN.Net - Պահպանելով լավագույն ավանդույթները, արդեն երրորդ անգամ մեկնարկել է «Աշխարհում իտալական խոհանոցի շաբաթը» միջոցառումը: Դրա շրջանակում 296 դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններ, իտալական մշակութային ինստիտուտներ ամբողջ աշխարհով մեկ հազարավոր միջոցառումներ են կազմակերպում՝ միավորելու տարբեր պետությունների, որոնց թվում է նաև Հայաստանը:

ՀՀ-ում միջոցառումն իրականացվել է Իտալիայի դեսպանատան կողմից: Հայ գուրմանների համար առաջին անակնկալը Միշլենի 3 աստղ ունեցող իտալացի խոհարար Իտալո Բասսիի այցն էր, որը Երևան էր ժամանել դեսպանի հրավերով։

Միջոցառման հյուրերին ընձեռվել էր եզակի հնարավորություն ճաշակելու խոհարարի պատրաստած ճաշատեսակները, որոնք հասանելի են միայն Սարդինիայում գտնվող նրա ռեստորանում: Ճաշի ընթացքում գաղտնի աճուրդ է կայացել, որի ընթացքում հանգանակված գումարը կուղղվի հատուկ կարիքներով երեխաներին, մասնավորապես՝ Գյումրու «Էմիլի Արեգակ» աջակցության կենտրոնին։

Բացի այդ, «Աշխարհում իտալական խոհանոցի շաբաթվա» շրջանակում աշխարհահռչակ «Նեապոլ» ռեստորանի Mimi alla Ferrovia խոհարարները կենտրոնի սաների համար իտալական խոհանոցի վարպետության դասընթացներ կանցկացնեն:

Դրանից զատ, Հայաստանում գտնվելու ընթացքում խոհարար Բասսին վարպետության դասեր կանցկացնի նաև հայ խոհարարների համար՝ նրանց հնարավորություն ընձեռելով բարելավելու հմտությունները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---