Մանկական ինքնասպանությունների թվով ՀՀ-ն ամենաբարեհաջող երկրներից է Եվրոպայում

Մանկական ինքնասպանությունների թվով ՀՀ-ն ամենաբարեհաջող երկրներից է Եվրոպայում

PanARMENIAN.Net - Մանկական ինքնասպանությունների թվով ՀՀ-ն ամենաբարեհաջող երկրներից է Եվրոպայում՝ ամենաքիչ ինքնասպանություններն այդ տարիքային խմբում գրանցվում են Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում: Այդ է վկայում ՄԱԿ կայքում հրապարակված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրությունը:

Ըստ վիճակագրության, Եվրոպայում 18 տարեկանից փոքր մոտ 190 մլն երեխա և դեռահաս է ապրում, որից 44 մլն ենթարկվել է ֆիզիկական բռնության, 18 մլն-ն՝ սեռական, իսկ 55 միլիոնը՝ հոգեբանական: Նման դեպքերի 90 տոկոսն աննկատ է մնում:

Մանկական և դեռահասների թվում ինքնասպանությունների թվով առաջին տեղում Ռուսաստանն է, որին հաջորդում են Լատվիան, Բելգիան, Ֆինլանդիան, Մոլդովան, Ուկրաինան և Ղազախստանը:

Ըստ ԱՀԿ, ամեն տարի Եվրոպայի տարածաշրջանում 55 մլն երեխա ենթարկվում է դաժան վերաբերմունքի, ինչը լուրջ հետևանքներ է ունենում նրանց հոգեկան և ֆիզիկական առողջության համար:

Նպատակ է դրվել մինչև 2020թ. 20 տոկոսով կրճատել երեխաների մահվան և նրանց հետ դաժան վերաբերմունքի դեպքերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---