Կրակոցներ Չիկագոյում. Կան զոհեր, որոնց թվում է նաև կրակողը

Կրակոցներ Չիկագոյում. Կան զոհեր, որոնց թվում է նաև կրակողը

PanARMENIAN.Net - Զինված տղամարդը կրակ է բացել Չիկագոյի հիվանդանոցում: Ըստ վերջին տվյալների, 4 մարդ է զոհվել՝ հիվանդանոցի 2 աշխատակից, 1 ոստիկան և ինքը կրակողը:

«Չիկագոյի զոհված քաղաքացիները կատարում էին իրենց գործը, սիրած գործով էին զբաղվում»,-ասել է Չիկագոյի քաղաքապետ Ռամ էմանուելը:

Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, հարձակվողը սպանվել է փոխհրաձգության հետևանքով: Դեռևս հայտնի չէ, նա ինքնասպան է եղել, թե սպանվել է, գրում է BBC-ին:

Ոստիկաններն ասում են, որ կրակոցները հնչել են կայանատեղիում վիճաբանությունից հետո, որտեղ մի կին է սպանվել: Հետո տղամարդը մտել է հիվանդանոցի շենք և անկանոն կրակ է բացել: Ենթադրվում է, որ կրակողի թիրախը եղել է մի կին, որի հետ նա հարաբերություններ ուներ, սակայն նրա դրդապատճառները դեռ հայտնի չեն:

Ոստիկանությունը տարհանել է հիվանդներին ու անձնակազմին: Ավելի ուշ ոստիկանությունը հրապարակել է զոհված ոստիկանի անունը՝ Սամյուել Հիմենեսը վախճանվել է հիվանդանոցում ստացած վիրավորումից:

Միայն 2018-ին ԱՄՆ-ում կրակոցների հետևանքով գրեթե 13 000 մարդ է զոհվել, ևս 25000-ը հրազենային վիրավորում է ստացել, 250 ոստիկան սպանվել է պարտականությունները կատարելիս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---