Թումոն և ֆրանսիական INCO հիմնադրամը կգործակցեն20 նոյեմբերի 2018 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Փարիզի շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի` Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցի շրջանակներում տրվել է Թումոյի և INCO-ի միջև համատեղ գործընկերության ծրագրի մեկնարկը: Հասարակական և բնապահպանական ստարտափներին աջակցություն տրամադրող և Փարիզում հիմնված SPRINT ցանցը (Start-up Paris Region International) աշխատելու է Ինժեներիայի և կիրառական գիտությունների Թումո-ԵՄ Convergence Center-ի հետ համատեղ` աջակցելով տեղական ստարտափներին: Միջոցառման ընթացքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման ղեկավար Բեկոր Փափազյանը և INCO-ի հիմնադիր տնօրեն Նիկոլա Ազարը ստորագրել են գործակցության պաշտոնական հուշագիր Թումոյի և INCO-ի միջև: Ստորագրման պաշտոնական արարողությանը նախորդող խոսքում Բեկոր Փափազյանը նշել է. «Խորհրդային միության ժամանակ Հայաստանը եղել է գիտության և տեխնոլոգիաների հենման կետ: Ես մեզ անվանում եմ «ամենագետ» հանրապետություն: Այստեղ` Թումոյում, այդ հիմքի վրա հենվելով, մենք շարունակում ենք աճել այնպիսի նախաձեռնություններով, ինչպիսին այսօրվա համագործակցությունն է INCO-ի հետ: Մեզ համար պատիվ է միանալ մի միջավայրի ստեղծմանը, որը կաջակցի Հայաստանի ապագայի սոցիալական և բնապահպանական նախաձեռնություններին»: Փարիզի շրջանի նախագահ Վալերի Պեկրեսն ասել է. «Ես բազմիցս լսել եմ Թումոյի մասին և վերջապես պատիվ ունեմ այցելելու այս հիասքանչ կենտրոնը: Ինչպես գիտեք` Թումո Փարիզը բոլորովին վերջերս` օրեր առաջ սկսեց իր աշխատանքը, և ես հույս ունեմ, որ այն կհաջողի նույնքան, որքան հաջողում է այստեղ: Հայաստանը հայտնի է թվային ոլորտում իր ներդրումներով: Իմ պաշտոնական առաքելությունն է Փարիզի շրջանը Եվրոպայի առաջին սմարթ կենտրոն դարձնելը: Այս համատեքստում մեր այսօրվա հուշագիրը մեծ դեր ունի»: INCO-ի հիմնադիր տնօրեն Նիկոլա Ազարն իր հերթին հավելել է. «Մենք ուզում ենք ավելի կայուն ապագա կառուցել և նախաձեռնողների մի սերունդ կրթել, որն ի վիճակի կլինի կառուցել այդ նոր աշխարհն ու հաղթահարել այժմ առկա սոցիալական և բնապահպանական մեծ խնդիրները: Թումոն և Հայաստանը լավագույն վայրն են դրա համար, քանի որ, ինչպես տեսնում եք, այստեղ է նոր սերունդը: Այստեղ են այն մարդիկ, ովքեր ստեղծելու են ապագայի կազմակերպությունները, ապագայի ստարտափները: Նրանք են կերտելու նոր աշխարհը, որն ավելի ներառուն և կենսակայուն կլինի»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |